National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
31.10.2013
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի Եվրոպայի պահպանողականներ եւ ռեֆորմիստներ խմբի անդամներին
1 / 2

Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի Եվրոպայի պահպանողականներ եւ ռեֆորմիստներ խմբի անդամներ Չարլզ Թանոքին եւ Ռիշարդ Չառնեցկուն:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը կարեւորեց նրանց այցը Հայաստան եւ նշեց, որ այն կնպաստի Եվրոպական խորհրդարանի հետ գործակցության խորացմանը: Խորհրդարանի ղեկավարը նշեց, որ Հայաստանը հանձնառու է  եվրոպական արժեքներին ու սկզբունքներին եւ վճռական է ընդլայնելու եւ խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը: ԵՄ - Հայաստան համագործակցությունը ԱԺ նախագահը կարեւորեց նաեւ Հայաստանում տնտեսության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում բարեփոխումները խորացնելու տեսանկյունից : Հովիկ Աբրահամյանը  կարեւոր համարեց խորհրդարանական համագործակցության շրջանակներում տեղի ունեցող քաղաքական երկխոսությունը: Նրա գնահատմամբ` Հայաստանը մեծ ակտիվությամբ մասնակցում է նաեւ Արեւելյան գործընկերության բազմակողմ ձեւաչափով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին:

Նա  Չարլզ Թանոքին շնորհավորեց  Երեւանի պետական համալսարանի կողմից պատվավոր դոկտորի կոչմանն արժանանալու կապակցությամբ:

Եվրախորհրդարանի Եվրոպայի պահպանողականներ եւ ռեֆորմիստներ խմբի անդամ Չարլզ Թանոքը կարեւոր համարեց Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացումը` այս համատեքստում անհրաժեշտ համարելով միջկուսակցական փոխգործակցության խորացումը: Նա բարձր գնահատեց եվրոպական արժեքներին հավատարիմ մնալու Հայաստանի ձգտումը: Նա պատրաստակամություն հայտնեց սատարելու Հայաստանի յուրաքանչյուր նախաձեռնությանը, որն ուղղված կլինի եվրոպական կառույցների հետ  փոխգործակցության ընդլայնմանը: Անդրադառնալով Հայաստանի Մաքսային միությանը միանալու  մտադրությանը, պարոն Թանոքը նշեց, որ հարգում են Հայաստանի որոշումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային խնդիրներ, երկուստեք կարեւորվեց հակամարտությունների խաղաղ կարգավորումը, տարածաշրջանի կայունությունը եւ անվտանգությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am